Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում՝ գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից

Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում՝ գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից
09.07.2025 | 11:26

Ժամեր առաջ պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել է Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր կոնֆլիկտներում խաղաղության հասնելու համատեքստում։

Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիները այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում՝ գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից:

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3336

Մեկնաբանություններ